Ինչպես հայտնում է EFE  գործակալությունը, Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում մահացել է առնվազն 10 և վնասվածքներ ստացել 6 մարդ: 
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել քաղաքի աղքատ թաղամասերից մեկում:

Աղբյուրը մանրամասնում է, որ զինված մարդկանց խումբն ավտոմեքենայով եկել է ակումբի մոտ և սկսել կրակել բակում: