ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել, որով ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի եղբորը՝ Նաիրի Սաղաթելյանին, նշանակել է Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1150-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝ Նաիրի Սաղաթելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետի հրամանագրում։

 

Հիշեցնենք` մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ Կրթության պետական տեսչության նախկին պետ Արամ Կարապետյանը արձակուրդ է մեկնել՝ այլևս չվերադառնալու ծրագրով: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը: