ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 2-ին Սպիտակ տան Օվալաձև սրահում հանդիպում կունենա այն մարդկանց հետ, որոնք փախել են Հյուսիսային Կորեայից: Սպասվում է, որ Սպիտակ տուն կայցելի ութ մարդ:
Նրանց թվում կլինի Չի Սոն Հոն, որը ներկա է եղել ԱՄՆ-ին Կոնգրեսում «Երկրի դրության մասին» Թրամփի ուղերձի ժամանակ, որում նախագահը հերթական անգամ քննադատել է հյուսիսկորեական ռեժիմը: Այդ մասին հայտնել է The Washington Post-ը: «Ոչ մի ռեժիմ այդքան դաժանորեն եւ ամբողջապես չի ճնշել իր քաղաքացիներին, ինչպես հյուսիսկորեական դիկտատուրան: Այն, որ ԿԺԴՀ-ն խելահեղորեն միջուկային զենքի հետեւից է ընկնել, շատ շուտով կարող է սպառնալիք դառնալ մեր երկրի համար»,-ասել է Թրամփը՝ Կոնգրեսի առջեւ ունեցած ելույթի ընթացքում: Թերթը նշում է, որ հանդիպումը Թրամփին թույլ կտա ուշադրություն դարձնել մարդու իրավունքների խախտմանը ԿԺԴՀ-ում, բայց միեւնույն ժամանակ այն որակում է «սադրիչ գործողություն», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: