Փետրվարի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:
Նշենք, որ հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ համապատասխանաբար մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու շրջանում, այսինքն՝ 3500 մարդու շրջանում:
Հարցման արդյունքներով՝ «Տարվա վարչական շրջանի ղեկավար» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը։
Հովհաննես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել International Media Holding-ի հիմնադրին.
«Փետրվարի 13-ին, ֆիլհարմոնիայում International Media Holding-ի նախագահ Արման Վարդանյանը կազմակերպել էր մեծ միջոցառում, որին մասնակցում էին քաղաքական գործիչները, ներկայացուցիչները, մշակութային գործիչները և այլ պաշտոնյաներ: Միջոցառմանը, որպես տարվա լավագույն թաղապետ, ինձ շնորհվեց մրցանակ:
Ես շնորհակալ եմ կազմակերպիչներին նման անակնկալի համար: Անխոս, սա շատ հաճելի է և պարտավորեցնող: Ես ուրախ եմ, որ իմ աշխատանքը նկատվել և գնահատվել է: Առջևում մեզ սպասվում են Արաբկիրը զարգացնելու բազմաթիվ նոր ծրագրեր: Ես միշտ իմ արաբկիրցու կողքին եմ լինելու և պաշտպանելու եմ նրա շահերը»,- գրել է Վարդանյանը: