Երեկ՝ փետրվարի 15-ին, Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել:
ՃՈ-ի ուշադրության կենտրոնում են եղել կարգազանց հետիոտները:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 131 հոդվածը հետիոտնի կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար նախատեսում է տուգանք ̀ 5000 դրամի չափով, իսկ նրանք, ովքեր փողոցը հատում են թույլատրված տեղով, սակայն կարմիր լույսի առկայությամբ, տուգանվում են 3 հազար դրամով:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ տուգանումները մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքով շարունակական են լինելու: