Բորժոմի-Բակուրիանի ուղղությամբ ընթացող նեղուղի գնացքը, որն ավելի հայտնի է «Կուկուշկա» անվանմամբ, գծերից դուրս է եկել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է«Վրացական երկաթուղի» կազմակերպության աշխատակիցը:
Միջադեպի պատճառով տուժածներ չկան:
Տեղեկությունների համաձայն՝ տեխնիկական խնդիրը մեկուսացված է եղել և պատահարի պատճառով ոչ ոք չի տուժել:
«Գնացքը նորից շարունակում է ուղևորներին տեղափոխել: Համապատասխան հանձնաժողովը կպարզի պատահարի մանրամասները»,- հայտել է կազմակերպության ներկայացուցիչը: Նա այլ մանրամասներ չի հայտնել, ներառյալ, թե երբ է եղել դեպքը:
Բորժոմին և Բակուրիանին միացնում է հին երկաթուղին: Կառուցումը սկսվել է 1897 թվականին և դժվար եղանակային պայմանների պատճառով տևել 4 տարի: