Իրանի ներքին անվտանգության ուժերը 300 մարդ են ձերբակալել Թեհրանի հյուսիս-արևելքում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների պատճառով: Այս մասին հայտնել է FARS գործակալությունը:

Փետրվարի 19-ի երեկոյան «Դերվիշի Գոնաբադի» խոշորագույն սուֆիստական աղանդներից մեկի (դրա կողմնակիցները հաճախ Իրանի իշխանություններին մեղադրում են հետապնդումների եւ խտրականության մեջ) անդամներն Իրանի ներքին անվտանգության ուժերի վրա են հարձակվել Փասդարանի շրջանում, ինչը հանգեցրել է ոստիկանության երեք սպաների զոհվելուն, եւս 30 մարդ վիրավորել է: