Մարտի 11-ին' ժամը 13:00-ին, ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին' Ելփին գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։16-ին, մարվել' 14։44-ին: Այրվել է Է. Բաղրամյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան' ամբողջությամբ: