Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում. աղբանոցում նորածնի դի է հայտնաբերվել:
 
Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԶԼՄ–ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
 
«Այսօր, 12:45-ին ահազանգ ենք ստացել, որ Մեծամորի քաղաքային աղբանոցում նորածնի դի է հայտնաբերրվել»,- ասաց Ջանոյանը:
 
Օպերատիվ խումբը դեպքի վայրում է, հանգամանքները պարզվում են:
 
Ըստ տեղեկությունների՝ նորածինը տղա է։