Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը մարտի 1-ի Գործադիրի նիստում անդրադարձավ Դավոսի համաժողովին։ Վարչապետը նշեց, որ Դավոսում նախանշվել են համագործակցության ուղղություններ և հանձնարարեց Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարին, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Կառավարության աշխատակազմի ղեկավարին` 7 օրվա ընթացքում Դավոսի համաժողովի արդյունքներն ու համապատասխան հաշվետվությունը փոխանցել համապատասխան մարմիններին։
Կառավարության ղեկավարի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտներին։
Կառավարության ղեկավարը նշեց, որ այս ոլորտում կան խնդիրներ, որոնք սահմանափակում են մաքսազերծման գործընթացը, ուստի հանձնարարեց Արդարադատության նախարարին և ՊԵԿ ղեկավարին` 20 օրում ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի վրա դրված խոչընդոտների վերաբերյալ լուծումներ։
Առավել մանրամասն՝ տեսանյութերում: