Լեհաստանում սաստիկ ցրտերի պատճառով ավելի քան 60 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Անցած օրվա ընթացքում ցրտահարությունից եւս երկու մարդ է մահացել:

Վերջին օրերին Լեհաստանում գրանցվել է ամենացուրտ եղանակը: Օդի ջերմաստիճանը ցերեկը շրջանների մեծ մասում չի բարձրանում մինուս տասը աստիճանից: