Համացանցում Emirates ավիաընկերության А380-800 ընկերության ինքնաթիռի՝ Բիրմինգհեմի օդանավակայանում վայրէջքի տեսանյութն է հայտնվել՝ մարտի 1-ին և 2–ին։

Տեսագրության նկարագրության մեջ նշվում է, որ ինքնաթիռների վայրէջքը դժվարացրել է ոչ միայն ուժեղ քամին, այլ նաև թռիչքուղու ջրկացեխը։ Օդաչուներին խանգարել է նաև ուժեղ ձյունը։

Վերջին շաբաթներին Եվրոպայում ցուրտ ճակատ է ձևավորվել, որը տեղական մամուլում «Արևելյան գազան» են անվանում։ Եղանակային պայմանները բարդանում են նաև այն պատճառով, որ Բրիտանիայում անտիցիկլոնը բախվել է ատլանտյան «Էմմա» փոթորկի հետ։