Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը ֆեյք Է որակել բելգիական Euroclear բանկում սառեցված լիբիական հաշվիներից միջոցների «անհետանալու» վերաբերյալ տեղեկատվությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Euroclear Bank-ի հաշիվներից 2013-2017 թվականներին ավելի քան 10 միլիարդ եվրոյի անհետանալու մասին մարտի 8-ին հայտնել Էր Le Vif պարբերականը: Ինչպես պարզաբանվում Է հրապարակման մեջ, այդ միջոցները վերահսկվում Էին Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի մերձավոր շրջապատի կողմից: 2013 թվականի նոյեմբերի 29-ի տվյալներով՝ 16,1 մլրդ եվրո գտնվում Էր չորս հաշիվներում, որոնք բացվել Էին Libyan Investment Authority-ի եւ Libyan Foreign Investment Company-ի համար:
Ինչպես նշել Է Le Vif-ը, Բելգիայի իշխանություններն այդ միջոցների զգալի մասի անհետացումը հայտնաբերել են 2017 թվականի աշնանը, երբ փողերի լվացման գործով հետաքննությունը մտադրվել Էր կալանք դնել 16 մլրդ եվրոյի վրա: Պարզվել Է, որ չորս հաշիվներում մնացել Է 5 միլիարդ եվրոյից փոքր-ինչ ավելի: «Մամուլի ազատություն, իհարկե, կա, բայց երբ տեղեկատվությունը կեղծ Է, ես ակնկալում եմ, որ այն կուղղվի: Նաեւ սպասում եմ նրանցից, ովքեր դրանից պետական գործ են սարքել, որ նրանք իրենց հաշվի կտան առն այն, որ դա իրականությանը չի համապատասխանում»,-հայտարարել Է Ռեյնդերսը Belga գործակալությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: