Բեռլինի բնակիչներից մեկը 42 միլիոն եվրո է շահել եվրոպական Eurojackpot վիճակախաղով:


Ինչպես նշում են գերմանական լրատվամիջոցները, հաջողակը գուշակել է յոթ թիվ՝ հիմնական հինգը և ևս երկու լրացուցիչը, դրանով վաստակելով վիճակախաղի այդ փուլի համար առավելագույն շահումը: