Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 72 միլիարդ 479 միլիոն 69.9 հազար դրամ, իսկ ծախսերը 70 միլիարդ 990 միլիոն 187.0 հազար դրամ, որոնք համապատասխանաբար 100.3% եւ 97.0% ապահովել են Երեւան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարողականը: Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով փաստացի կատարողականը կազմել է 20 միլիարդ 341 միլիոն 410.6 հազար դրամ կամ 101.0%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավելի է 2016 թվականի համապատասխան ցուցանիշից 595 միլիոն 347.6 հազար դրամով։
2017 թվականի բյուջեի ծրագրված 910 միլիոն 210.3 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 1 միլիարդ 488 միլիոն 882.8 հազար դրամ հավելուրդով։ Միաժամանակ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել, փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են։
Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատման կդրվի Երեւանի ավագանու մարտի 19-ին կայանալիք նիստում: