Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Մերկելն ու Էրդողանը խոսել են երկկողմ հարաբերությունների, Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

 

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Մերկելին կրկին Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելու առնչությամբ՝ մաղթելով հաջողություններ:

Երկու երկրի առաջնորդներն անդրադարձել են նաև Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությանը: