Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մեկնարկեց Երևանի ավագանու նիստը, որի օրակարգում էին ընդգրկված Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու մասին, Վուդրո Վիլսոնի հուշարձանի տեղադրման մասին, Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին նախագծերը։
Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ կոչելու նախագծի հեղինակ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը քննադատվեց նման հարց օրակարգ բերելու համար։
Հարցի քննարկմանը մասնակցելուց հրաժարվեց ԵԼՔ խմբակցությունը, որի ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ ստեղծել են բացառիկ հնարավորություն, որպեսզի ականատեսը լինեն 2 ընդդիմադիր ուժերի բախմանը․ ԵԼՔ խմբակցությունն ունի այնքան քաղաքական հասունություն, որ նախաձեռնված սադրանքին և իշխանության կողմից ստեղծված օրակարգային ծուղակի մեջ չի ընկնի:
«ԵԼՔ խմբակցությունը ՀՀԿ-ԵԾ քննարկումներին չի մասնակցի, մենք լքում ենք նիստերի դահլիճը»,- ասաց Դավիթ Խաժակյանը: