ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Ազգային ժողովում։
Լրագրողների հետ զրույցում Զատուլինն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը և Զանգեզուրն ադրբեջանական պատմական տարածքներ լինելու հայտարարություններին։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունը թուլացրեց Ադրբեջանի դիրքը միջազգային հարթակում և այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված էր ներքին լսարանին. «Ինչպե՞ս կարող է որևէ մեկը լուրջ վերաբերվել այդ հայարարությանը»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:
Ղուկասյանը ճնշված տեսք է ընդունել, և երբ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը հարցրել է նրան, թե ի՞նչ է պատահել, Ա. Ղուկասյանը պատմել է, որ Հռոմում տեսել է, որ Հռոմեական կայսրության քարտեզների վրա գրված է՝ Մեծ Ադրբեջան, այն դեպքում, երբ հայկական կողմը տարիներ շարունակ այդ տարածքներն իր պատմական հայրենիքն է համարել․ «Հաջորդ օրը ադրբեջանական պատվիրակությունը գալիս է ջղայնացած վիճակում, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը գնացել-տեսել էր Հռոմի քարտեզները, որոնց վրա գրված է եղել ոչ թե մեծ Ադրբեջան, այլ՝ Մեծ Հայաստան»,-ասաց Զատուլինը՝ հորդորելով երբեք լուրջ չվերաբերվել Ալիևի հայտարարություններին։