Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված սարսափելի հրդեհի հետևանքով մահացել է 12-ամյա Վիկա Պոչանկինան, ում մայրն ազգությամբ հայ է: Հրդեհի ժամանակ երեխան հասցրել է զանգել իր մորաքրոջը՝ Եվգենիա Հովհաննիսյանին:

 

«Նա ասաց, որ ամեն ինչ այրվում է, կինոթատրոնի դռները փակ են: «Ես չեմ կարողանում դուրս գալ, չեմ կարողանում շնչել: Ես նրան ասում եմ. «Վիկա, հանիր բոլորը, հագուստիդ տակից շնչիր», իսկ նա ասում է «Փոխանցիր մայրիկին, որ ես շատ եմ նրան սիրում: Բոլորին փոխանցիր, որ ես նրանց սիրում եմ»,- պատմել է կինը' նշելով, որ դրանից հետո զանգն անջատվել է:

 

 

Լուսանկարի ներքևի ձախ անկյունում ընտանիքն է, որը հրդեհի խուճապի ժամանակ ծխացող սրահում կորցրել է իրար, 3 երեխաներն ու նրանց մայրը ողջ-ողջ այրվել են: