Իսպանական «Ագազոս» ընկերությունը Երևանի մետրոյում իրականացնում է վերականգնման աշխատանքներ, որոնց մեկնարկը տրվել է 2012 թվականին: Վերականգնման աշխատանքների առաջին փուլի ավարտից հետո սկսվել է երկրորդ փուլը, որի վերաբերյալ որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության ՀՀ Կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում:
Թե ինչ վերականգնման աշխատանքների մասին է խոսքը, ովքեր են դրանք իրականացնում, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել Երևանի մետրոպոլիտենից: Լրատվության և հասարկայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ Հայաստանը իսպանական «Ագազոս» ընկերության հետ կնքել է պայմանագիր, որով պայմանավորված՝ իսպանացի մասնագետները ժամանել են Հայաստան և իրականացնում են աշխատանքներ՝ բարելավելու համար մետրոյի դրենաժային համակարգը: «Դրեժանային թունելը վերկառուցում և ընդլայնում ենք: Մասնագետների հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի վերականգնման աշխատանքներ իրականացվեն նաև վագոններում, որտեղ կարգի կբերվեն նաև հակահրդեհային սարքավորումների համակարգը»,-մեզ հետ զրույցում ասաց մետրոյի մամուլի պատասխանատուն:
Վերջինս նաև նշեց, որ նախատեսված երկու փուլով իրականացվող վերականգնման աշխատաներում առաջացել է մի փոքր խնդիր և առաջին փուլն ավարտվել է նախատեսված ժամկետից ուշ և հույս հայտնեց, որ երկրորդ փուլի աշխատանքերը կավարտվեն ըստ ժամանակացույցի:
Նշենք, որ մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար «Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը» (ՎԶԵԲ) 2012-ին կնքած պայամանագրով կտրամադրի մինչև €5 մլն-ի չափով վարկ, նույնքան վարկ է տրամադրելու նաև «Եվրոպական ներդրումային բանկը» (ԵՆԲ):
ՀՀ Կառավարությունը ևս €5 մլն-ի դրամաշնորհ է ստանալու ԵՄ-ից: