Ապրիլյան պատերազմի զոհերի ոգեկոչման արարողությունների շարք էին կազմակերպել պատանի երկրապահները:

Նախ ծաղկադրում կատարվեց ԵԿՄ վարչության տարածքի խաչքարերի պուրակում, ապա՝ Եռաբլուրում:

 

Եռաբլուրում ծաղիկներ խոնարհվեցին անհայտ կորած ազատամարտիկների խորհրդանշական հուշարձանի մոտ, Սպարապետի, զոհված երկրապահների շիրմաքարերի մոտ, իսկ ոգեկոչման հիմնական արարողությունն իրականացվեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների շիրմաքարերի մոտ:

Զուգահեռաբար հիշատակման արարողություններ էին կազմակերպվել ամբողջ Հանրապետության եւ Արցախի եղբայրական գերեզմաններում, պանթեոններում, պատմական հուշարձանների մոտ:

Բոլոր այս միջոցառումների ժամանակ պատանի երկրապահներին ուղեկցում էին երիտասարդ երկրապահներն ու պատերազմի մասնակից ավագ սերնդի երկրապահները: