Կեմերովոյում վոլգոգրադյան փողոցի և Լենինի պողոտայի խաչմերուկում տաք ջրի խողովակ է վթարվել՝ առաջացնելով վեց մետրանոց «գեյզեր»։
«Դա գրեթե աշխարհի վերջն է, տեսե՛ք, թե ինչ է կատարվում»: Ահա այսպես է արձագանքել վարորդներից մեկն,
ով հասցրել է նկարել այդ տեսարանը։
«Գեյզեր»ի բարձրությունը հասել է վեց մետրի։
Հետաքննությունից պարզ է դառնում, որ «Սիբիրյան արտադրող ընկերությունը» խողովակաշարի այս մասը չի օգտագործվել ամբողջ ձմռանը, սակայն երկուշաբթի օրը այն լցվել է ջրով, եւ այնտեղ եղած եռացող ջուրը դուրս է ժայթքել։
Կառույցի ներկայացուցիչները նշում են, որ միջադեպը կատարվել է առանց հետեւանքների։