Երեկ 35-ամյա տղամարդը 15-ամյա պատանուն դանակահարել է կասկածելով նրան համասեռամոլության մեջ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 1-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում՝ «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց: 15-ամյա պատանին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել «կրծքային եւ գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ ասացին, որ դեպքից մեկ ժամ չանցած՝ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից դանակահարություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Օշական գյուղի բնակիչ, 35-ամյա Արգամ Հ.-ին: Նա խոստովանել է կատարածը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: