ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել Է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, սա Ռուսաստանի ղեկավարի առաջին արտասահմանյան ուղեւորությունն Է ընտրություններում հաղթելուց հետո: Պուտինն այն կատարում Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:

ՌԴ նախագահի այցը կսկսվի «Աքքույու» ատոմակայանում շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված տեսախորհրդաժողովով: Երկու երկրների ղեկավարները կհրահանգեն բետոնալցումն առաջին Էներգաբլոկի հիմքում: Այնուհետեւ կկայանան Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները՝ նեղ կազմով: Դրանից հետո տեղի կունենա երկու երկրների Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, որի արդյունքներով կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր:

 

Մարտի 4-ին Անկարայում տեղի կունենա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական հակամարտության կարգավորմանն աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպումը: