Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գիտնականները ցույց են տվել, որ ամենօրյա սննդաբաժնում կալորիաների քանակի նվազեցումը երկարացնում Է պրիմատների կյանքը: Հետազոտողներն այս եզրակացությանն են հանգել լեմուրների մասնակցությամբ գիտափորձի արդյունքների հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է EurekAlert!-ում հրապարակված մամուլի տեղեկագրում:
Երկարատեւ հետազոտության ընթացքում մասնագետները գնահատել են մկնալեմուրների (Microcebus) կենսունակությունը, որոնց կերի կալորիականությունը 30 տոկոսով կրճատվել Էր: Գիտափորձը շարունակվել Է 10 տարի: Փորձարկվող խումբը, որտեղ կենդանիները սննդակարգի Էին նստեցված, համեմատել են հսկիչ խմբի հետ, որտեղ լեմուրները սնվել են սովորական կերով:
Պարզվել Է, որ առաջինների մոտ կյանքի տեւողությունը 50 տոկոսով մեծացել Է: Այն կենդանիների մեկ երրորդը, որոնց համար սահմանափակել Էին կալորիաների սպառումը, դեռ ողջ Է եղել, երբ երկրորդ խմբի վերջին լեմուրը սատկել Է 11,3 տարեկան հասակում: Միջին հաշվով, հսկիչ խմբի պրիմատներն ապրել են 6,4 տարի, իսկ փորձի խմբինը՝ 9,6 տարի:
Դրական արդյունքն ուղեկցվել Է այնպիսի տարիքային հիվանդությունների հաճախության նվազմամբ, ինչպիսիք են քաղցկեղը եւ շաքարախտը, ինչպես նաեւ ֆիզիկական ակտիվության եւ ճանաչողական ունակությունների պահպանմամբ: