«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը նախորդ տարի վաճառել է մեքենան, գնել նորը, ձեռք է բերել նաեւ երկու նոր ավտոտնակ, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:

 

Մասնավորապես Դավթյանը նախորդ տարի գնել է երկու ավտոտնակ, որոնք երկուսն էլ արժեցել են 1 միլիոն դրամ: Միաժամանակ 5 միլիոն դրամով վաճառել է իր «MERCEDES–BENZ E 280» մակնիշի ավտոմեքենան, փոխարենը 6 միլիոն դրամով գնելով «MERCEDES–BENZ E 350» մակնիշի ավտոմեքենա:

Նախորդ տարի պաշտոնյան ունեցել է նաեւ բաժնետոմսեր, որոնք կազմել են 36 միլիոն 467 հազար եւ 31 միլիոն 636 հազար դրամ: Դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 3 միլիոն 212 հազար դրամ, 10 հազար ԱՄՆ դոլար ու 1700 եվրո:

Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 9600 ԱՄՆ դոլար ու 9 միլիոն 656 հազար դրամ աշխատավարձերից եւ 29 միլիոն 100 հազար ու 23 միլիոն 692 հազար դրամ ստացված փոխառություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում