ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր կառավարության քննարկմանը ներկայացրեց նոր կառուցվող բազմաբնակարանային շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող, վերակառուցվող և նորոգվող օբյեկտներում էներգախնայության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը:

Նախարարն ընդգծեց՝ կանոնակարգը մշակվել է Տնտեսկաան զարգացման և ներդրումների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի հետ, քննարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների  հետ:

 

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ նշեց. «Ճի՞շտ եմ հասկանում, նոր մշակույթ ենք մտցնում, թե  նոր կառուցվող շենքերի մեջ էներգախնայողության համար ինչ պետք է անե՞լ»:

«Մենք չունեինք էներգախնայողության արդյունավետության մեթոդաբանությունը: Փաստացի, այսօր տալիս ենք հաշվարկի մեթոդաբանություն և պահանջ՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում կիրառել մեր առաջադրած չափորոշիչները»,-ասաց Մանուկյանը: 

Վարչապետը հանձնարարեց նյութ պատրաստել, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա՝ դրանով ինչ չափի տնտեսում կարող է անել: