Սիրիայի դեմ ուղղված հրթիռակոծության հետևանքով, ըստ նախնական տվյալների, խաղաղ բնակչության և սիրիացի զինծառայողների շրջանում զոհեր չկան։ ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյին հղումով:
«Ըստ նախնական տվյալների՝ խաղաղ բնակչության ու սիրիական բանակի զինծառայողների շրջանում զոհեր չկան»,-ասել է Ռուդսկոյը:
«Առկա տեղեկության համաձայն՝ կիրառվել է 103 թևավոր հրթիռ, այդ թվում՝ «Տոմահավկ» հրթիռներ, ինչպես նաև В-1В ինքնաթիռներից GBU-38 կառավարվող ավիառումբեր։ F-15, F-16 ինքնաթիռները կիրառել են «օդ-երկիր» դասի հրթիռներ։ Բրիտանական ռազմաօդային ուժերի «Տորնադո» ինքնաթիռներից արձակվել է Scalp EG 8 հրթիռ»,- ասել էր նա։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
Ն-ն հաղորդել է նաև, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։