Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետոիւթյան պայքարող Նիկոլ Փաշինյանը քայլերթ իրականացնելով Խանջյան փողոցով և անցնելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմացով, պահանջում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

«Ռուբեն Հայրապետյանն իր կուսակցության շեֆի նման խոսքից թռնող է, Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացիր քո խոստմանը համաձայն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը ծակ և ցեխոտ գնդակ նետեց դեպի ՀՖՖ՝ հայտարարելով, որ այն այսօրվա ֆուտբոլի սիմվոլն է։

«Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան՝ Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը», - հավելեց Փաշինյանը։