Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում ցուցարարների հետ ցույց էր անում: Նա պառկել էր Եռաբլուրից Քանաքեռ շարժվող 47 համարի երթուղային ավտոբուսի տակ եւ թույլ չէր տալիս առաջ շարժվել: Ուղեւորները դժգոհում էին, փորձում էին Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից, Փաշինյանը պատասխանում էր, որ սա քաղաքական ակցիա է: Ուղեւորներից մեկը դժգոհեց, որ երեխային դասի է տանում. «Խի՞ պիտի ուսումը տուժի»: Փաշինյանը պատասխանեց՝ ուսումը մեկ-երկու օրով չի տուժի»: Նա խորհուրդ տվեց դասադուլ անել: Ուղեւորներից մեկն էլ վիճեց՝ «Մեկ ա, ոչ մի բան չի փոխվելու, հելի գնա՛»: Փաշինյանը չհամաձայնեց՝ «Շատ բան ա փոխվելու»: 

 

Մոտակայքում գտնվող երթուղայինների վարորդները, ի նշան բողոքի, ազդանշանները միացրեցին, իսկ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց. «Պառկե՛ք, պառկե՛ք անիվների տակ»: