Այս պահին Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները գտնվում են Հաղթանակի կամրջի հարևանությամբ, որտեղ հասան ահազանգի հետքերով:

Փաշինյանին տեղեկացրին, որ այս հատվածում ավտոքարշակը փորձում է հեռացնել ճանապարհը փակած մեքենաները:

Փաշինյանը շտապեց Հաղթանակի կամուրջ՝ կոչ անելով ծակել ավտոքարշակի անիվները:

Այս պահին ցուցարարները մի փոքր հանգստանում են, հանգստի ընթացքում նրանք նաև սնվում են: Շարունակում է կաթվածահար վիճակում մնալ Հաղթանակի կամուրջն ու հարակից փողոցները:

Ցուցարարները հանգստից հետո կվերադառնան Գրիգոր Լուսավորիչ պողոտա, որտեղից էլ՝ Ֆրանսիայի հրապարակ: