Ազգային ժողովում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստ արեցին: Միաձայն քվերակությամբ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն որպես վարչապետի թեկնածու պաշտոնապես ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Վարչապետի ընտրությունը տեղի կունենա վաղը, ժամը 12։00-ին խորհրդարանում գումարվող հատուկ նիստի ժամանակ: