«Աչքիս վնասվածքը, կարծում եմ, առաջացել է ձայնային նռնակի ալիքից, ձայնային նռնակները շատ վտանգավոր են,  Մարտի մեկին ևս ոստիկանները օգտագործել են դրանցից, զարմանալի է, որ Ոստիկանությունը կարող էր նորից դրանցից կիրառել»։

Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում Նաիրի բժշկական կենտրոնում  ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը․ «Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում դուրս գալ փողոց և իրենց կամքն արտահայտել ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման»,-ասաց նա։ 

 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պատրաստվում է վերադառնալ ցուցարարների մոտ և շարունակել ցույցը։ 

Փաշինյանը  նաև հավելեց, որ փորձելու է մտնել Ազգային ժողով, որն իր աշխատավայրն է։ 

Հարցին՝ ինչ քայլերի է դիմելու վաղը՝ Փաշինյանը պատասխանեց․

«Կապրենք, կտեսնենք»։