ԱՄՆ-ի Ցամաքային զորքերի զրահատեխնիկան շուտով կհանդերձվի «սենսորային վահանով»՝ հրազենով թշնամական կրակից պաշտպանության համար: Այս մասին իր կայքում հայտնել Է The National Interest հանդեսը:

Հանդեսի տվյալներով՝ այդ վահանի մշակողներն Էապես առաջ են գնացել այնպիսի սենսորների արտադրության բնագավառում, որոնք կկարողանան գործնականում կայծակնային արագությամբ որոշել կրակի «աղբյուրները»՝ դրանց առավելագույնս արագ, որ գլխավորն Է, նշանառու ոչնչացման համար:

Արդեն 2019 թվականին, ինչպես սպասվում Է, այդ համակարգը՝ Hostile Fire Detection (HFD)-ը, պատրաստ կլինի անցնելու ավելի պաշտոնական փորձարկումների՝ բանակային ստորաբաժանումների սպառազինությունը դրանով համալրելու նպատակահարմարությունը պարզելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: