Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ապրիլի 19-ի վաղ առավոտյան բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակտիվիստների միջև:
Ցուցարարները փորձել էին շրջափակել կառավարության մասնաշենքը՝ խոչընդոտելով աշխատակիցների մուտքը շենք: Ոստիկանությունը, շրջափակելով հավաքի մասնակիցների մի խմբին, փորձեց բացել տարածքը, ինչից հետո բերման ենթարկեց մի քանի երիտասարդի:
Այն բանից հետո, ինչ երիտասարդներին նստեցրին ոստիկանական մեքենան, բախում սկսվեց ոստիկանների և մյուս ակտիվիստների միջև: Նրանցից մեկը պառկեց ոստիկանության ավտոմեքենաներից մեկի տակ՝ թույլ չտալով բաժանմունք տանել բերման ենթարկված երիտասարդներին:
Ոստիկանությանը ի վերջո հաջողվեց ակտիվիստին դուրս բերել մեքենայի տակից և բերման ենթարկվածներին տանել ոստիկանական բաժանմունք:
Դեպքի վայրում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանության կուտակումներ կան: