Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ցուցարարները շարունակում են իրենց քայլերթը Երևանի փողոցներով։

Այսօր ցուցարարներն իրենց երթն սկսեցին Ֆրանսիայի հրապարակից, անցան Արշակունյաց փողոցով, հասան Գարեգին Նժդեհի հրապարակ։

 

Նշենք, որ այսօր ցուցարարները որպես կարգախոս ընտրել են «Սերժին դեմ ես՝ սիգնա՛լ տուր» արտահայտությունը։

Ակտիվիստ Դավիթ Սանասարյանի ձեռքում է Սերժ Սարգսյանի նկարը, որը, նրա խոսքով, պատուհանից դուրս են շպրտել Թատերական ինստիտուտի ուսանողները։ 

Սերժ Սարգսյանին նկարը պատուհանից դուրս են նետել նաև Զեյթունի ոստիկանական բաժանմունքից։