ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ:

Քննարկվել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի գործարար միջավայրին եւ տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, «Հայաստանի ներդրողների ակումբի» կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական: