Իջևանի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին փակել են M4 միջպետական ճանապարհը: Երթևեկությունն այդ տարածքում կաթվածահար է, մեծ թվով մեքենաներ կանգնած են խցանման մեջ:

Բնակիչները պահանջում են, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը հեռանա, իսկ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ: Նրանք ասացին, որ առաջիկա 1 ժամում ճանապարհը փակ կմնա, իսկ հետագա քայլերի մասին կտեղեկացնեն: Պահանջում են նաև, որ Տավուշի մարզպետն ու Իջևանի քաղաքապետը գան ու լսեն իրենց պահանջները:

Հավաքվածները տեղեկացրին նաև, որ մինչև Բագրատաշեն ճանապարհը մի քանի տեղով փակ է, բողոքի ցույցեր են ընթանում: