Հայաստանյան քաղաքական վերջին իրադարձությունները լուրջ քննարկման առիթ են դարձել ոչ միայն մեր երկրում գործող քաղաքական գործիչների շրջանում, այլ նաև Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունը իրականացնող դեսպանների մոտ:
Հայաստանի քաղաքական էլիտան դիտարկում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Ըստ որոշ տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանի տարբերակին են հակված նաև ՀՀ-ում գործող մի քանի ազդեցիկ երկրի դեսպանները, ովքեր կարծում են, թե Հայաստանում ժողովրդական լայնամասշտաբ աջակցություն ունի հենց նա: