Սերժ Սարգսյանը քիչ առաջ հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ հիմա պարտավոր է միջամտել քաղաքական գործընթացին, որքան էլ որ հակառակ կարծիքին էրև։ Եվ այդ պատճառով էլ իր թիմակիցներին հրավիրում է հանդիպման։

«Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:

 

Հրավիրում եմ ձեզ խոսելու խաղաղության ու կայունության մասին, իսկ հանդիպումը կկազմակերպի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը»,-նշված է հայտարարության մեջ:

 Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին Սերժ Սարգսյանը ԱԺ-ում է, որտեղ այս պահին ընթանում է ՀՀԿ նիստը։