Հայ երիտասարդությունն իր տեսակով արդեն հասցրել է մի քանի անգամ ապացուցել, որ նա հեռու է սովետական շրջանն ապրած միջին ու ավագ սերունդի մտածողությունից: Նոր սերունդն անվախ է եւ դրանով էլ հաճելիորեն զարմացնում է ավագներին: ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի կարծիքով՝ այսօրվա երիտասարդությունը լավ իմաստով անհնազանդ է.

 

«Մենք լավ երիտասարդություն ունենք եւ ես դրանում վաղուց եմ համոզվել, քանի որ աշխատում եմ նրանց հետ: Մեր երիտասարդներին միայն մի բան է պակասում ՝ լավ կրթությունը, դա դեռեւս մի փոքր կաղում է, բայց այդ հարցն էլ վստահ եմ՝ կլուծվի: Այսօրվա մեր երեխեքն ավելի ազատամիտ են, լավ առումով անհանդուրժող են, նրանք հարմարվել չեն սիրում, որը շատ ճիշտ հատկություն է: Այսօրվա երիտասարդությանը չես կարող ասել՝ դե լավ, յոլա գնա, մի կերպ դիմացի: Նա չի հասկանում, թե ինչու պետք է դիմանա, ինչու չպետք է ապրի եւ վայելի: Եվ սա արդյունքն է նրա, որ նրանք ուրիշ հազարամյակի մարդիկ են: Եթե իմ սերնդակիցները կարող էին ինչ-որ հարցերում լռել, ապա նրանք դա չեն անի, եւ ես դրա համար չափազանց ուրախ եմ: Գիտեք, իմ բնավորությունից ելնելով՝ ինքս էլ երբեք լռող չեմ եղել, բայց դրա համար ինձ միշտ մեղադրել են ինձ շրջապատողները: Մեզ ասում էին՝ եթե քեզ չեն կպել, դու մի խոսի, իսկ այսօրվա երիտասարդությունը չի սպասում, որ պարտադիր իրեն վնասեն, որ նոր խոսի: Միշտ պետք է հիշել, որ անարդարության դեմ պետք է պայքարել՝ անկախ նրանից դա քեզ հետ է կատարվում, թե դիմացինիդ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Լալա Մնացականյանը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։