Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու նկատմամբ անհայտ անձինք ապրիլի 29-ի գիշերը վանդալիզմ են իրականացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներում երևում է, որ հայկական եկեղեցին շրջապատող պատի վրա հայտնվել է թուրքերեն գրություն «Այս հայրենիքը մերն է» բովանդակությամբ: Բացի այդ, եկեղեցու բակ տանող դարպասների մոտ մեծ քանակությամբ աղբ է թափվել:

Սոցցանցերի օգտատերերը կատարվածը որակել են որպես «ֆաշիզմ»՝ հորդորելով հայտնել ու պատժել վանդալիզմի հեղինակներին: