«Նիկոլ Փաշինյանի տեղեկություններն ավելի շատ են, քան իմ»,- այսօր ԱԺ-ում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն որոշել է տապալել վարչապետի ընտրությունը:
«Հանրապետականը պետք է ամբողջ կազմով գա աշխատանքի: Երեկ հերթագրված 25 հարց տվողներից հարց են տվել 13-ը, 12-ը պետք է դեռ հարց տա, և այդ հարցերի պատասխանները ստանալուց հետո, մեր պայմանավորվածությունը այդպիսին է, մեր խմբակցությունը կկայացնի որոշումը»,- ասաց նա՝ նշելով, որ ՀՀԿ-ի քվեարկությունը միաձայն է լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում: