«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան ճանապարհը փակած ցուցարարները քաղցրավենիքով են դիմավորում Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին․ «Մենք քաղցրով ենք դիմավորում մեր հյուրերին, ուզում ենք ասել, որ իրենք եկել են այն երկիրը, որը սրտաբաց է, որը սպասում է և սիրում է իրենց, աղ ու հացով և քաղցրով է դիմավորում իր հյուրերին»,-նշեց խմորեղենը ձեռքին շրջող քաղաքացին։ 

Հարցին՝ արդյոք զբոսաշրջիկների կողմից չկա դժգոհություն, քաղաքացին պատասխանեց․ «Չորս ժամ է՝ այստեղ եմ։ Բացարձակ նման բան չկա, մարդիկ ուրախ են, մարդիկ այսպիսի բան չեն տեսել իրենց երկրներում, նկարվում են մեզ հետ»,-նշեց քաղաքացին՝ ընդգծելով, որ զբոսաշրջիկներին քաղցրով դիմավորելը ևս մեկ անգամ կփաստի, թե ինչպիսի երկիր են նրանք եկել։ 

 

Քաղաքացին նաև հավելեց, որ քաղցրավենք են հյուրասիրում նաև ոստիկաններին և հույս ունեն, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանները քաղաքացիներին կպաշտպանեն սադրիչներից։