Այսօր միջադեպ է տեղի ունեցել Ավան վարչական շրջանում: Yerkir.am-ի տեղեկություններով` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վիճաբանության մեջ է մտել Բաբաջանյան փողոցը փակած ցուցարարների հետ:

Ականատեսների խոսքով` երբ դպրոցահասակ աշակերտներից մեկը փորձել է Հայրապետյանին բացատրել, որ Երևանի բոլոր ճանապարհներն են փակ, նա վրդովվել և հարվածել է երեխային:

 

Բնակիչները Հայրապետյանին հորդորել են ոտքով անցնել ճանապարհը, սակայն նա չի համաձայնել: «Սաղ քաղաքը ոտքով է քայլում, դուք էլ քայլեք»,- դիմելով Հայրապետյանին` ասել է ցուցարարներից մեկը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Հայրապետյանը բանակցում բնակիչների հետ: