Այսօր այս կազմով մեր կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, կառավարության նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։
«Շատ հետաքրքիր ժամանակահատված է եղել։ Կառաջարկեմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում», - ասել է Կարեն Կարապետյանը։
Նա տվել է նաև այս պաշտոնում իր վերջին հանձնարարականը.
«Իմ վերջին հանձնարարականը՝ իմ բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները, մինչև կառավարության նոր կազմը ձևավորելը։ Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ վերջերս հնչած արդար, թե անարդար քննադատությունից»: