Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր բողոքի ակցիա է մեկնարկել Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում։ Աշակերտներն ու ծնողները պահանջում են տնօրենի՝ Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը:

Նրանք պնդում են, որ վերջինս ճնշում է գործադրել ուսուցչական կազմի նկատմամբ և պատժելու սպառնալիքներ հնչեցրել գործադուլին և հավաքներին մասնակցած աշխատակիցների հասցեին։

 

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք մասնակցել է 2017 թվականի ընտրական քարոզարշավին և հավաքե՞լ է  ցուցակներ Հանրապետական կուսակցության համար, տնօրենը բացասական էր պատասխանել և ասել, թե որևէ ապացույց չկա։

Սակայն հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, SUT.am-ը հրապարակել էր հենց թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հետ հեռախոսազրույցը, որտեղ վերջինս հայտնում էր ՀՀԿ-ի օգտին հավաքած 170 հոգանոց ցուցակի մասին։

Ձայնագրությունը՝ այստեղ: