Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը հարցազրույց է տվել սիրիական պետական հեռուստաընկերությանը, որում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության, Հայաստանի և սիրիահայերի հետ կապված հարցերի:
Սիրիական խորհրդարանի հայազգի պատգամավորն անդրադարձել է Եփրատի շրջանում իրականացված ցեղասպան գործողություններին և սիրիական գրականության մեջ դրանց արձագանքներին:
Արիսյանը նկատել է հայերի կարևոր դերը Սիրիայում առկա բազմազանության և բազմամշակութային դրսևորումներում:
Պատգամավորը նաև շեշտել է Սիրիայի խորհրդարանում իր ներկայության քաղաքական կարևորությունը` որպես սիրիահայ կին պատգամավոր: