«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ խմբակցության վերջին նիստին, որը տևել է շատ կարճ, Սերժ Սարգսյանը շատ հուզված է եղել, խոսել է շատ կարճ և տեղեկացրել, որ երկրի-պետության կայունության վիճակից ելնելով` չպետք է խանգարել պառլամենտի 1/3-ի կողմից առաջադրվող թեկնածուին և ապահովել 53 ձայնը: ՀՀԿ-ականների մի մասն ընդվզել է, Սերժ Սարգսյանն ասել է․ «Այլ ելք չունենք. իր կողքը կանգնած մարդկանց ձեռը Նիկոլն առաջիկայում կրակն ա ընկնելու»։ Ապա Շարմազանովի ու Արփինե Հովհաննիսյանի հետ բարձրացել է Արա Բաբլոյանի աշխատասենյակ` հայտնի հայտարարության տեքստը գրելու»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: