Հայրենական մեծ պատերազմի մասնակից գյումրեցի վետերաններ Արմենակ Գալոյանը, Անդրեյ Անդրեասյանը, Վարդանուշ Զաքարյանն ու Գաբրիել Սուքիասյանը մայիսի 8-ին կմեկնեն Մոսկվա՝ ներկա գտնվելու հաղթանակի 73 ամյակին նվիրված միջոցառմանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վետերանների ՌԴ տեղափոխման, կացության, սննդի և մնացած բոլոր ծախսերն իրականացվում է նորաստեղծ «Եդինստվո ռուսական մշակութային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրին աջակցել են ՌԴ հայերի միությունը և ԲՀԿ Գյումրու գրասենյակը: Գյումրեցի վետերանները տոնին մասնակցելու համար ՌԴ Հայերի միության կողմից ունեն անհատական հրավերներ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Եդինստվո ռուսական մշակութային զարգացման կենտրոն»-ի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը: «Վետարենները այցի շրջանակներում ոչ միայն ներկա կգտնվեն Կարմիր հրապարակում նախատեսված շքերթին, այլ նաև հանդիպումներ կունենան ՌԴ հայերի միության անդամների հետ, կմասնակցեն նաև տարբեր մշակութային միջոցառումների»,-նշեց էդգար Հովհաննիսյանը: Վետերանները Մոսկվա կմեկնեն մայիսի 8-ի երեկոյան և կվերադառնան մայիսի 10-ին:
Արմենուհի Մխոյան